ԱՐՄԵՆԱԼ գործարանը հերքում է, թե ստեղծվող թափոններ պահելու համար նախատեսված տեղամասը վտանգավոր է բնապահպանական տեսանկյունից։ Այս մասին նշված է գործարանի տարածած հաղորդագրության մեջ։ Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ բնապահպանական կազմակերպությունները լրջորեն անհանգստացած են Հրազդանի կիրճում ստեղծվող թափոնների գերեզմանոցի առնչությամբ։
«Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ: Ստեղծվող տեղամասը գտնվելու է հենց գործարանի տարածքում, այլ ոչ Հրազդան գետի կիրճում։ Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղի գլանման արտադրության թափոնները, որի ընթացքում չեն օգտագործվում թունավոր նյութեր, այստեղ պետք է գտնվեն ժամանակավոր, մինչև նրանց հանրապետական մասնագիտացված պոլիգոն տեղափոխելը», – ասված է գործարանի հայտարարության մեջ: