ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) մոտ ժամանակներում «Փակ շուկայից» հանելու է միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվողներին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ խոսքը նրանց մասին է, ում Ալեքսանյանը հանում էր փողոց իրեն աջակցելու համար:
«Առևտրականներին նոր տարածք տեղափոխվելու հարցում գործարարը կաջակցի, թե՝ ոչ, առայժմ հայտնի չէ: Իսկ «Փակ շուկա» սուպերմարկետից նրանց հանելը կարող է պայմանավորված լինել այն խոսակցություններով, ըստ որոնց Ալեքսանյանը ցանկանում է շուկան «մոլ» դարձնել։
Մի քանի օր առաջ առևտրականները շուկայի աջ հատվածից, որտեղ մի քանի ամիս անվճար տեղ էին զբաղեցրել, տեղափոխվել են ձախ հատված։ Իսկ աջ հատվածում վիտրաժներ են տեղադրվել, և ինչպես երևում է այնտեղ կամ նոր բաժին է գործելու, կամ որևէ բրենդ իր վաճառասրահն է բացելու։ Ամեն դեպքում, առևտրականներին վտարել- չվտարելու հարցը կարող է կոնկրետանալ մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում