Home / Հայաստան / Շաբաթվա ընթացքում Հայաստանում տաք եղանակ ու անձրև են կանխատեսում

Շաբաթվա ընթացքում Հայաստանում տաք եղանակ ու անձրև են կանխատեսում

Հայաստանի տարածքում մարտի 3-ին, 6-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ին և 5-ին գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Մարզերի հիմնական մասում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +12-ից +15 աստիճան, Արմավիրի և Արարատի մարզերում կհասնի մինչև + 20։

Երևանում մարտի 4-ին և 5-ին անձրև է սպասվում, շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկը հասնելու է +18-ի, գիշերը՝ +2-3։