Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պատճառը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են։ Թերթը նշում է, որ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ռեմ Հովհաննիսյանը, որին սատարում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ահաբեկում է անկուսակցական իր մրցակցին՝ Աշոտ Մարգարյանին։
«Իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է։ Հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու։ Նրան խփել են՝ ասելով, թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,– «Ժողովուրդ»-ին ասել է թեկնածու Աշոտ Մարգարյանը։
Թերթը նշում է, որ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը հերքել է ահաբեկելու փաստը, նույնն արել է նաև Կովալենկո Շահգալդյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում