Ռուսաստանի փաստացի ներխուժումն Ուկրաինա կարող է հավասարազոր լինել այդ երկրի դուրս գալուն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունից (ԵԱՀԿ): Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանտուշը:
«Դա 19-րդ դարի գործողություն է 21-րդ դարում»,- ընդգծել է Սանտուշը:
Նրա խոսքով` Ռուսաստանն Ուկրաինայում իր գործողություններով խախտել է Հելսինկյան եզրափակիչ ակտի միաժամանակ մի քանի հիմնական սկզբունքներ:
ԵԱՀԿ ներկայացուցիչը նաև կազմակերպության ղեկավարներին կոչ է արել քննության առնել նման գործողությունների հետևանքները:
Նշենք, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն: