Երևանի քաղաքապետ, 36-ամյա Տարոն Մարգարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հերքել է, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ առաջին գիծ զենք է մատակարարել։
Թերթը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ 5-րդ բրիգադի սպառազինության գծով հրամանատարի օգնական Ֆրունզե Ավագյանը հայտարարել էր, թե 1990-1991 թվականներից Մարգարյանը մասնակցություն է ունեցել պատերազմին, ու թեև տարիքի պատճառով հրացան չի բռնել, բայց զենք է մատակարարել առաջին գիծ։
«Դա անհեթեթություն է, նման բան չի եղել։ Ով է ասել, չգիտեմ։ Ես հերքում եմ այդ սուտ լուրը», – «ՀԺ»-ի թղթակցին ասել է Տարոն Մարգարյանը։
Անդրադառնալով իր «Երկրապահ» կամավորական միության անդամ լինելու փաստին, քաղաքապետն ասել է, որ Եկմ անդամ լինելու համար պատերազմի մասնակից լինելը պարտադիր չէ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում