Home / Հայաստան / ՀԷՑ-ը հերքում է ընկերության վաճառքի և սակագների բարձրացման մասին լուրերը

ՀԷՑ-ը հերքում է ընկերության վաճառքի և սակագների բարձրացման մասին լուրերը

«Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը գրում է, որ մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում՝ 38-ից 48 դրամ մեկ կիլովատի դիմաց։

ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը թերթի հետ զրույցում հերքել է թե՛ վաճառքի, թե սակագների բարձրացման մասին տեղեկությունները։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում