Այս շաբաթ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրինագիծը սահմանափակում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա կարծիք է հայտնել, որ ընդհանրապես ինտերնետի կամ առցանց ԶԼՄ-ների սահմանափակումը բավական ռիսկային ոլորտ է և նման օրենք ընդունելու դեպքում այն ոչ մեկին օգուտ չի բերի։
Նշենք, որ այս շաբաթ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Ըստ այդմ, ԶԼՄ-ները վեճերի դեպքում չեն ազատվում պատասխանատվությունից, եթե չեն ներկայացնում սոցիալական ցանցերից քաղված տեղեկատվության հեղինակի տվյալները։ Օրինագծի հեղինակները նպատակ ունեն պայքարել ինտերնետային «ֆեյքերի» դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում