Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է, գրում է «168 ժամ» պարբերականը։
Նիստի հետաձգման համար միջնորդություն է ներկայացրել հայցվոր կողմը՝ «Sandbad Tir INTL Transport Co. LTD» իրանական ընկերությունը։
Ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը թերթի թղթակցին տեղեկացրել է, որ ինքը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ ներկայումս իր վստահորդի և «Նաիրիտ» գործարանի միջև բանակցություններ են ընթանում՝ պարտքը մարելու ուղղությամբ։
Ըստ նրա՝ հնարավոր է՝ դատական հայցի պահանջը փոխվի, այսինքն՝ գործարանը սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում։ Խաչիկյանը հայտնել է, որ պարտքի մայր գումարը կազմում է մոտ 30 հազար դոլար՝ հավելած տույժերը, բանկային տոկոսադրույքներն ու կրած վնասի փոխհատուցումը։ 2007 թվականից «Նաիրիտը» իրանական ընկերությանը չի մատակարարել կաուստիկ սոդա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում