ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը կայացել է Ծառուկյանի Առինջի տանը, և Հովհաննիսյանի պահանջով այն չի տեսաձայնագրվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի աղբյուրների համաձայն, Հովհաննիսյանի գլխավոր առաջարկը եղել է հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով։ «Ժառանգության» ղեկավարն իր միտքն այսպես է բացատրել, որ իր, Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Հրանտ Մարգարյանի՝ առաջին գծում հայտնվելու փաստը թե՛ հասարակության մակարդակում վստահությունը կմեծացնի այս ուժերի նկատմամբ, և հարկ եղած դեպքում իրենք առանց վարանելու իշխանությանը փողոցով կսպառնան, թե՛ իշխանության վախը կմեծանա։ Նա պահանջել է նաև, որ այդ ձևաչափում քննարկման դրվի ամբողջական իշխանափոխության հարցը։
«Բնականաբար, պահանջը մերժվել է ԱԱԽ անդամ ԲՀԿ առաջնորդի կողմից։ Սրանից հետո քառյակում կասկածներ են առաջացել, որ «Ժառանգությունն» ինչ-որ պահի կարող է լքել այս ձևաչափը և իր խաղն առաջ տանել», – հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում