Դորտմունդի «Բորուսիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլում հանդիպելու է Մադրիդի «Ռեալի» դեմ։
Նյոնում կայացած վիճակահանության արդյունքում պարզ են դարձել նաև մյուս զույգերը։
Լիգայի գործող չեմպիոնը՝ «Բավարիան», հանդիպելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, «Բարսելոնան» կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի», իսկ ֆրանսիական ՊՍԺ-ն՝ անգլիական «Չելսիի» դեմ։