Հայաստան ներկրվող լոլիկի, վարունգի, ինչպես նաև գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գևորգյանը թերթին տեղեկացրել է, որ սպառած գազի պարտքը չմուծելու պատճառով մոտ օրերս «ՏԷՑ»-ի հարևանությամբ գտնվող ջերմատներից մեկի գործունեությունն էլ է դադարեցվել։
«Փոխարենը շարունակում են «ծաղկել» նորաբաց ջերմոցային տնտեսությունները, որոնք ավելի խոշոր են և մեծածավալ արտադրանք են տալիս ու հեշտությամբ գազի գինը վճարում։ Իսկ թե ովքեր են խոշոր ջերմատերերը, դժվար չէ պատկերացնել՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը (բնականաբար, միջնորդավորված) և հայտնի մի շարք գործարարներ», – գրում է թերթը «Ջերմոցներն էլ են մտնում մենաշնորհային դաշտ» հոդվածում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում