Home / Հայաստան / ԲՀԿ-ական պատգամավորը կրակել է Հրազդանում վեճի ժամանակ․ աղբյուր

ԲՀԿ-ական պատգամավորը կրակել է Հրազդանում վեճի ժամանակ․ աղբյուր

Հրազդան քաղաքում գտնվող «ՎԵՎ» սուպերմարկետի տիրոջ որդիների և ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի ընկերոջ միջև մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն է տեղի ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, վիճաբանությանը մասնակցել է նաև Դավիթ Քոչարյանը, ով կրակոցներ է արձակել։ Այդ նույն տեղեկությունների համաձայն, վիրավորներ չեն եղել։

«Հրազդանում խոսում են նաև, որ միջադեպից հետո Դավիթ Քոչարյանին բերման են ենթարկել, այնուհետև ազատ արձակել», – գրում է թերթը։

ՀՀ ոստիկանության համաձայն, միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն)։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում