հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Երկար փողերը պաշտոնյաների ու օլիգարխների մոտ թող փնտրեն․ Փաշինյանը՝ «Դ!եմ եմ»-ի հավաքին

Երկար փողերը պաշտոնյաների ու օլիգարխների մոտ թող փնտրեն․ Փաշինյանը՝ «Դ!եմ եմ»-ի հավաքին

Հայաստանի Հանրապետության բնակչության 80 տոկոսը բարձրագույն իշխանության կրողն է։ Հանրության 80 տոկոսը կարող է ընտրել նախագահ և խորհրդարան, կարող է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ Ո՞վքեր են ուրեմն նրանք, որ, իմանալով, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է այս կամ այն որոշմանը, հանդգնում են հայտարարել, թե միևնույնն է՝ կյանքի են կոչելու այդ որոշումը։ Նման հարացադրում է այսօր Ազատության հրապարակում «Դ!եմ եմ» նախաձեռնության հավաքի ժամանակ արել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը տեղյակ է, որ ՀՀ հանրության 80 տոկոսը դեմ է կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչին։

«Պարոնայք Սարգսյաններ։ Իմ կարծիքով, դուք իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք։ Դուք կարիք ունեք հասկանալու, թե ովքեր եք Դուք և ինչ կարգավիճակ ունեք այս երկրում։ Եվ ովքեր այս մարդիկ (ցույց է տալիս հրապարկում հավաքվածների վրա-խմբ), ովքեր, Ձեր պնդմամբ, ժողովրդի 80 տոկոսի անունից այսօր կանգնած են Ազատության հրապարակում», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պարտադիր կուտակայինի հետ կապված պատմությունը իսկապես ախտորոշում է այն հիվանդությունը, որ հյուծում է պետությունն ու պետականությունը։

«Այսպես կոչված էլիտայի արտոնյալ 20 տոկոսը շարունակաբար և հետևողականորեն իր կամքն է պարտադրում հանրության 80 տոկոսին, այսինքն՝ ժողովրդին։ Եվ ուրեմն «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը պայքար չէ 5, 10, կամ 50 հազար դրամի համար, սա պայքար է հանուն հանրության 80 տոկոսի, հանուն ժողովրդավարության ու Սահմանադրության։ Ու կասկած չկա, որ այս պայքարն անխուսափելիորեն պսակվելու է հաղթանակով։ Թե երբ, ինչպես, ինչ պայմաններում՝ դա արդեն ցույց կտա ժամանակը», – ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ եթե իշխանավորները ցանկանում են երկար և էժան փողեր գտնել Հայաստանի տնտեսության համար, ապա նրանք սխալ տեղ են այդ գումարները փնտրում, որովհետև թալանված ժողովուրդ այլևս փող չունի։

«Հեռու մնացեք ժողովրդի գրապանից։ Երկար փողեր եք ուզում, դիմեք ուրեմն ներկա և նախկին կոռումպացված պաշտոնյաների, օլիգարխների գրպաններին, ովքեր, ըստ միջազգային «Գլոբալ ֆայնենշլ ինթեգրիտի» կազմակերպության տվյալների, վերջին տասը տարվա ընթացքում ապօրինի կերպով 6.2 միլիարդ դոլար են դուրս տարել Հայաստանից», – ասել է պատգամավորը։