Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. «Դ!եմ եմ»-ի հանրահավաքը հազարավոր մարդկանց էր հավաքել

ՖՈՏՈՇԱՐՔ. «Դ!եմ եմ»-ի հանրահավաքը հազարավոր մարդկանց էր հավաքել

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը այսօր հերթական հանրահավաքն է անցկացրել Ազատության հրապարակում, որին հետևել է երթը։  

Հանրահավաքի ընթացքում, բացի նախաձեռնության անդամներից, հազարավոր մարդկանց առջև ելույթ են ունեցել քաղաքական տարբեր ուժերի և նախաձեռնությունների ներկայացուցիչներ՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը, «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ելույթ ունեցողները նշել են, որ մինչև վերջ պատրաստ են պայքարել կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ ու Սահմանադրական դատարանից պահանջել են հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հանրահավաքի ավարտին վանաձորցի ռեփեր Դավիթը հայտարարել է, որ  որ ինքն էլ է դեմ պարտադիրին և իր այդ դիրքորոշումը արտահայտել է երաժշտական ստեղծագործության ձևով: Դավիթի ներկայացրած երգում, մասնավորապես,  կրկնվել է՝ «Ես չեմ ուզում դառնալ հարուստ պապիկ» արտահայտությունը։

Մի քանի հազար քաղաքացիները  երթով շարժվել են Մաշտոցի, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով,  ապա Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոցով ու Մաշտոցի պողոտայով վերադարձել են Ազատության հրապարակ: 

7demem 0demem 1demem 2demem 3demem 4demem 5demem 6demem