«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։
«Այս նախաձեռնությունը, թերևս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում՝ պետական կարևորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից», – գրում է թերթը։
«Ժողովուրդ»-ը նշում է, որ վերջին շրջանում կառավարության կողմից վաճառվել է «Հայռուսգազարդ» ընկերության իրեն պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը, ինչպես նաև Որոտանի ՀԷԿ-երի համալիրը։ Այդ գործարքները բուռն քննարկման առիթ են դարձել Ազգային ժողովում։