Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար։ Թերթը նշում է, որ վերելակների վերանորոգման համար ծախսվել է ընդամենը 85 մլն դրամ, մինչդեռ թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ է ծախսվել՝ ծրագրվածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս։
Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է ծրագրվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ։ Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ ծրագրվածի 80.7 տոկոսը՝ 390 մլն դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում