Վաղը՝ մարտի 31-ին, Երեւանի ուսումնական հաստատություններում դասերը չեղյալ են համարվել: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Երեւանի քաղաքապետարանը:
«Երևան քաղաքի հիմնական դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական ու արվեստի դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժներ, դաստիարակներ, աշակերտներ և ծնողներ.
հիմք ընդունելով եղանակային անբարենպաստ պայմանները, երեխաների առողջության նկատմամբ ունեցած հոգածությամբ պայմանավորված, տեղեկացնում ենք, որ մարտի 31-ին` երկուշաբթի, վերը նշված հաստատություններում դասերը չեն կայանա, իսկ հիմնական դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ` ապրիլի 5-ին», – ասված է հայտարարության մեջ:
ՀՀ կրթության ? գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ դասեր չեն լինի նաեւ Հայաստանի պետական ուսումնական հաստատություններում
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Հայաստանի տարածքում առատ ձյուն է տեղացել, որը, մասնավորապես, Երեւանում շարունակվում է մինչ այս պահը (17:00-ն):