Այսօր ժ․14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորանները), Շաղափ, Լանջանիստ, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ավտոճանապարհները, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սպիտակի ոլորաններ, Ջիլիզ, Շամլուղ, Ծաղկաշատ գյուղերի, Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:
Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սարալանջ-Հանքավան ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Արտավազ, Զառ, Նուռնուս և Բջնի գյուղերի համայնքային ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Նոր Նորքի վարչական շրջանի I-ին զանգվածում առկա է մերկասառույց:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: