Home / Հայաստան / «Բորուսիան» պարտվեց խոշոր հաշվով․ Մխիթարյանը կլքի Լիգան 1/4 եզրափակիչ փուլից

«Բորուսիան» պարտվեց խոշոր հաշվով․ Մխիթարյանը կլքի Լիգան 1/4 եզրափակիչ փուլից

Դորտմունդի «Բորուսիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրխի Մխիթարյանը, Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում 0։3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։ Հաշվի առնելով, որ դորտմունդցիները խաղում էին առանց որակազրկված առաջատար Ռոբերտ Լևանդովսկու, նման արդյունք կարելի էր ակնկալել։ Հանդիպման ընթացքում, սակայն, ամեն ինչ այլ կերպ կարող էլ լինել։ Մեկնարկից մեծ ուժերով գրոհող և մրցակցի դարպասին լուրջ ճնշում գործադրող իսպանական ակումբը երկրորդ խաղակեսում սկսեց սխալներ թույլ տալ պաշտպանությունում։ «Բորուսիայի» կազմում, սակայն, չեղավ մեկը, ով օժտված կլինի «կիլերի բնազդով» և կպատժի մրցակցին։ Այն, ինչ անցյալ տարվա կիսաեզրափակիչում արեց Ռոբերտ Լևանդովսկին։

Հաշիվը, իհարկե, կարող էր էլ ավելի խոշոր լիներ, սակայն կարող էր նաև կրճատվել։ Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ հայնտվեց հարվածային դիրքում։ Առաջին դեպքում նրա հարվածն իր վրա վերցրեց պաշտպանը, իսկ երկրորդ դեպքում Մխիթարյանը մոտ տարածությունից հարվածելիս՝ չկարողացավ բարձրացնել գնդակը, և Պեպեն հասցրեց փակել հարվածը։ Հարմար դիրքերից վրիպեց նաև Օբամեյանգը, դրվագներից մի քանիսում իր բարձր կարգն ապացուցեց Իկեր Կասիլյասը։ Արդյունքում՝ Գարեթ Բեյլի, Իսկոյի և Կրիշտիանու Ռոնալդուի խփած գնդակների շնորհիվ «Ռեալը» հաղթեց՝ խոշոր հաշվով ապահովելով իր մուտքը կիսաեզրափակիչ։

Օրվա մեկ այլ խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ։ Հավասար պայքարում անցած առաջին խաղակեսն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ երկրորդ կեսին ֆրանսիական թիմը ավելացրեց ու կարողացավ 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ 3։1։ «Չելսիի» կազմում 11-մետրանոցից աչքի ընկավ Էդեն Ազարը։ ՊՍԺ-ի առաջին գոլը հեղինակեց Էսեկիել Լավեցին, երկրորդ դեպքում ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիթ Լուիզը, իսկ 3-րդ գնդակը հանդիպման վերջին րոպեին խփեց Խավիեր Պաստորեն։

Ապրիլի 1-ին կայացած Բարսելոնա – Ատլետիկո, Մանչեսթեր Յունայթեդ-Բավարիա հանդիպումներն ավարտվեցին միևնույն 1։1 հաշվով։