Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ զիջումների չի գնա։ Այս մասին ապրիլի 4-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Today's Zaman-ը։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի դերն այս խնդրում որոշիչ է։
Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության վրա։ «Մենք դաշնակիցներ ենք, ընկերներ և եղբայրներ։ Չկան խնդիրներ, որ մենք չեն կարող լուծել բանակցությունների միջոցով։ Մենք ոչնչի թույլ չենք տա վնասել մեր հարաբերությունները»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Թուրքիան բազմիցս հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես գալու ցանկություն է հայտնել, սակայն պաշտոնական Երևանը մերժել է Անկարայի առաջարկությունը։