Ապրիլի 5-ին ժամը 12.48-ին Իրանի տարածքում գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվում է Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, տեղեկացնում է ԱԻ նախարարությունը։
«Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ։
Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում», -ասված է հաղորդագրության մեջ։