Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Համաձայն ԱԳ նախարարության հաղորդագրության, բանակցություններին արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը։
«Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ», – եզրափակում է հաղորդագրությունը: