Home / Հայաստան / Ադրբեջանցի զինծառայողները մահացել են դիվերսիոն հարձակումից հետո․ ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանցի զինծառայողները մահացել են դիվերսիոն հարձակումից հետո․ ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ադրբեջանցի 3 զինծառայող պայթել են ականի վրա՝ չնշելով՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պատահարը։