Home / Հայաստան / ՊԵԿ-ը դժվարանում է բյուջեի գումարները հավաքել․ «Ժողովուրդ»

ՊԵԿ-ը դժվարանում է բյուջեի գումարները հավաքել․ «Ժողովուրդ»

Տևական ժամանակ է՝ ՊԵԿ-ին մեծ դժվարությամբ է հաջողվում պետական բյուջեի գումարները հավաքագրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Հղում կատարելով իր աղբյուրներին՝ թերթը նշում է, որ այս օրերին ՊԵԿ-ի հարկային ծառայության տեսուչները զանգահարում են իրենց գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերին, ընկերությունների ղեկավարներին ու «ախպերականով» համոզում՝ վերսկսել աշխատանքները, որպեսզի իրենք էլ կարողանան «մի քանի կոպեկ փող» հավաքել:

Անհատ ձեռնարկատերերից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմել է, որ հարկային տեսուչն իր մոտ դժգոհել է, թե հարկ հավաքելը գնալով ավելի ու ավելի է դժվարանում:

Մեկնաբանությունների համար թերթը դիմել է ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից, սակայն, չեն ցանկացել պատասխանել հարցին:

«ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նպատակահարմար չի գտնում պատասխանել չհիմնավորված հարցադրումներին», – ասել են Պեկ-ից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում