Home / Հայաստան / ՀՀ վարչապետի անունը ՀՀԿ-ն կհայտարարի երկուշաբթի

ՀՀ վարչապետի անունը ՀՀԿ-ն կհայտարարի երկուշաբթի

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ասել ՀՀ վարչապետի անունը եւ հրաժարվել է խոսել հնարավոր տարբերակների մասին: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ Հայաստանի 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի երեկոյան: 

Լրագրողները մի քանի անգամ կրկնել են նոր վարչապետի մասին հարցը՝ խնդրելով թեկնածուների անուններ տալ, սակայն Շարմազանովը հրաժարվել է պատասխանել:

Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են եւ դրանք կավարտվեն միայն երկուշաբթի: