«Դ!եմ եմ» նախաձեռնությունն ապրիլի 18-ին, ժամը 19:30-ին հավաք է կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:
«ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը և կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը», – նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ «Դ!եմ եմ» նախաձեռնությունը պայքարում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ։ Պետական մարմինները գործատուներից շարունակում են պահանջել գումարներն անգամ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը հակասահմանադրական է համարել օրենքի որոշ տարրերը։