Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Ազգային ժողովի պատգամավր Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ այսպիսով պահպանելով իր պաշտոնը:
Նշենք, որ երկու օր առաջ Երիցյանը հրաժարվել էր «Օրինաց երկիր» կուսակցության անդամակցությունից՝ պաշտոնը պահելու համար։ ՕԵԿ-ը որոշում էր կայացրել դուրս գալ կոալիցիայից։