Home / Հայաստան / Կիպրոսում հաստատվել է՝ օֆշորային փաստաթղթերի տակ Տիգրան Սարգսյանի ստորագրությունն է․ «Ժողովուրդ»

Կիպրոսում հաստատվել է՝ օֆշորային փաստաթղթերի տակ Տիգրան Սարգսյանի ստորագրությունն է․ «Ժողովուրդ»

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի գործով նոր փաստեր են ի հայտ եկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ Կիպրոսում հաստատվել է, որ օֆշորային փաստաթղթերի տակ դրված է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը։

«Իսկ եթե այդ ամենը հանկարծ պաշտոնապես հաստատվի, Տիգրան Սարգսյանի դիվանագիտական առաքելությունը երևի թե առկախվի, քանզի առաջ կգան քրեական պատասխանատվության խնդիրներ»,–գրում է թերթը։

Նշենք, որ օֆշորային սկանդալի մասին առաջինը գրել էր hetq.am կայքը անցյալ տարվա մայիսին։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Կիպրոսի օֆշորային ընկերություններից մեկը՝ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, գրանցված է եղել Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով: Այդ ընկերության միջոցով խոշոր չափերի գումար է կորզվել գործարար Փայլակ Հայրապետյանից։ Այժմ քրեական գործ է հարուցված Սուքիասյանի դեմ, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:

Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը հերքում են գործում իրենց ներգրավվածության փաստը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում