«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լ. Չ-ն հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ նշելով, որ 2014թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները ռետինե մահակով իրեն հարվածներ են հասցրել, ծեծի են ենթարկել, սպառնացել են վնասել զինվորական ծառայության մեջ գտնվող եղբորը։ Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության կայքը։
Համաձայն կալանավորի հաղորդման՝ դրանով իսկ իրեն ստիպել են խոստովանել չկատարած հանցանքները: Հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ Քր․ օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ):