Home / Հայաստան / Օդի ջերմաստիճանը Հայաստանում բարձրանալու է 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը Հայաստանում բարձրանալու է 2-3 աստիճանով

Ապրիլի 28-ից 30-ը, ինչպես նաև մայիսի 1-ի գիշերը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 1-ի ցերեկը առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է անձրև, 2-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 2-3 աստիճանով՝ +23- +27 ցերեկվա ժամերին:

Երևանում ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին հասնելու է +28-ի։