Home / Տեսանյութեր / ԱԺ-ում Սևանի մասին օրինագիծն ընդունվեց ժամկետի փոփոխությամբ

ԱԺ-ում Սևանի մասին օրինագիծն ընդունվեց ժամկետի փոփոխությամբ

Այսօր Ազգային ժողովի նիստում Կառավարությունն առաջարկել է Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալները 40 տոկոսով ավելացնելու մասին որոշումն ընդունել հետևյալ փոփոխությամբ. 5 տարվա ժամկետը փոխարինել 1 տարով:

Այս փոփոխությունից հետո որոշմանը կողմ է քվեարկել նաև ԲՀԿ-ն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենց դիմել են բազում գյուղացիներ՝ բողոքելով ոռոգման ջրի պակասից:

Օրինագծին կողմ քվեարկեցին 96 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ մնացին 4-ը։

Նշենք, որ երեկ հարցի քննարկումը թեժ էր ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս: Խորհրդարանի մոտ «SOS Սևան» նախաձեռնությունը կոչ էր անում դեմ քվեարկել որոշմանը՝ չվտանգելու համար լիճը:

Իսկ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում նշում էին, որ Սևանա լճից ջրի բաց թողումը որոշ մարդկանց ձկնաբուծական բիզնեսին օգնելու համար է, այլ ոչ թե գյուղացիներին ջուր տալու