ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն արդեն տեղափոխվել է իր նոր աշխատավայր, ինչն արմատական փոփոխություններ է առաջացրել ֆինանսների նախարարությունում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նախարարության աշխատակիցները փոխանցել են թերթին, որ շենքը լեփ-լեցուն է Գագիկ Խաչատրյանի «ախրաննիկներով»: Վերջիններս հետևում են աշխատակիցների ողջ տեղաշարժին, հսկում են միջանցքներում, հաճախակի մտնում աշխատասենյակներ, զննող հայացքով նայում, ինչ կա-չկա և այլն: Նոր նախարարի հետ աշխատակիցների կապն իրականացվում է «չերեզ ախրաննիկներ»:
Աշխատակիցները նաև ընդգծում են, որ «ախրաննիկները» նախարարության շենքում իրենց պահում են այնպես, ինչպես «հարիր է»՝ բարձր գոռգոռոցներով, յուրահատուկ «հումորներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում