Home / Հայաստան / Հայաստանի մարզերը ցրտահարության հետևանքով 12 միլիարդ դրամի վնաս են կրել․ «ՀԺ»

Հայաստանի մարզերը ցրտահարության հետևանքով 12 միլիարդ դրամի վնաս են կրել․ «ՀԺ»

Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին Հայաստանում գրանցված ցրտահարության հետևանքով գյուղատնտեսության կրած վնասների չափը։ «Հայկական ժամանակ» օրաթերթը պարզել է, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է։

Ամենամեծ վնասը կրել են Արմավիրի և Արարատի մարզերը համապատասխանաբար 5,8 միլիարդ և 4,7 միլիարդ դրամի չափով։ Արագածոտնի մարզում վնասի չափը կազմել է 900 միլիոն դրամ. Վայոց Ձորում մոտ 200 միլիոն դրամ և Տավուշում 88 միլիոն դրամ։ Սյունիքի և Լոռվա մարզպետարանը ցրտահարությունից կորսված բերքի դրամական միավորով հաշվարկ դեռ չի կատարել։