Մայիսի 8-12-ին Հայաստանի շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Երևանում գալիք օրերին նույնպես անձրև ու ամպրոպ են կանխատեսում։ Օդի ջերմաստիճանը նվազելու է՝ ցերեկը կազմելով +26-+28։ Նշենք, որ վերջին օրերին Երևանում օդի ջերմաստիճանը հասնում էր +33-ի։