հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՀ գլխավոր դատախազի հայրը՝ ՍԴ անդամ․ «ՀԺ»

ՀՀ գլխավոր դատախազի հայրը՝ ՍԴ անդամ․ «ՀԺ»

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթն ընդգծում է, որ ՍԴ անդամ դառնալու համար պայքարում է նաև արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ով նաև Սերժ Սարգսյանին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է:

ՍԴ-ում 2 թափուր տեղ է առաջացել, քանի որ դատավորներ Վալերի Պողոսյանը և Մանուկ Թոփուզյանը լքում են իրենց պաշտոնը տարիքը լրանալու պատճառով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում