Ռուսաստանը բացահայտ կերպով հավակնում է թիվ մեկ գազային շանտաժիստի կոչմանը, իսկ ՀՀ իշխանություններն էլ՝ թիվ մեկ ենթարկվողներինը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ նախօրեին ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ասել է, որ Հայաստան-Իրան էլեկտրամատակարարման երկրորդ գծի շինարարության նախագիծը դադարեցվել է։ Փոխնախարարը հայտարարել է, որ դա կապված է ֆինանսավորող բանկի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։ Թերթը, սակայն, այդ պարզաբանման տակ այլ ենթատեքստ է տեսնում։
«Բանն այն է, որ Հայաստանը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով։ Եվ եթե հիմա խոսվում է էլեկտրամատակարարման երկրորդ գծի կառուցման դադարեցման մասին, դա նշանակում է, որ առաջիկայում կդադարեցվի նաև իրանական գազի մատակարարումը։ Իսկ իրանական գազ չի մատակարարվելու, որովհետև Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է օգտվել բացառապես ռուսական գազից՝ իր սահմանած գներով ու խաղի կաննոներով։ Եվ այս ամենը՝ դեռ ՄՄ-ին չանդամակցած»,–նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում