Մայիսի 19-ից 22-ը Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ից 22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։
Մայիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 19-ից 20-ը կնվազի 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքանով կբարձրանա՝ հասնելով +28-+30-ի:
Երևանում գալիք 3 օրերի ընթացքում նույնպես կարճատև անձրև է գրանցվելու։