Մայիսի 18-ին, 15.00-ի սահմաններում Ճամբարակ – Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, մայիսի 19-ին, ժամը 02.25-ին փրկարարները սկսել են պայթեցման աշխատանքները:
Պայթեցման հետևանքով վնասազերծվել են ժայռի վրա քարաթափման ենթակա վտանգավոր ժայռաբեկորները, ինչպես նաև մանրացվել ճանապարհահատվածի խոշոր քարերը:
Ժամը 04.15-ին ճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտել են, վերականգնվել է երթևեկությունը: