Իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, առաջարկում է փոխել գազային հանձնաժողի կազմը, որպեսզի ՀՀԿ-ն մի կողմից և ԱԺ մնացյալ ուժերը մյուս կողմից հավասար տեղեր ունենան հանձնաժողովում: ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալուց հետո իշխանական ուժը դարձել է փոքրամասնություն նշված հանձնաժողովում. այն ունի 4 անդամ, իսկ ոչ կոալիցիոն ուժերը՝ 6: Մինչ այդ, երբ ՕԵԿ-ը կոալիցիայում էր, իշխող ուժերը 5 ներկայացուցիչ ունեին 5 ոչ կոալիցիոն պատգամավորի դիմաց։
Համամասնության վերականգնելու մասին առաջարկին դեմ է հանդես եկել ՀԱԿ խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ ՀՀԿ-ն վտանգ է տեսնում այն դեպքերում, երբ ինքը բացարձակ մեծամանսություն չէ և ամեն ինչ իր վերասկողության տակ չէ:
Զուրաբյանը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն նման վախի պատճառով փոխել էր նաև Էթիկայի հանձնաժողովի կազմը: Բացի դա, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ ՕԵԿ-ը կարող է վերադառնալ կոալիցիա, և միթե՞ այդ ժամանակ հանձնաժողովի կազմը կրկին պետք է փոխվի:
ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանը, սակայն, դեմ չի եղել գազային հանձնաժողովի կազմի փոփոխությանը:
«Մենք գիտենք, որ մեկ ընդդիմադիր պատգամավորը հավասար է մեկ կոալիցիայի պատգամավորի, սակայն վեց ընդդիմադիր պատգամավորներն ավելի շատ են, քան վեց ոչ ընդդիմադիր պատգամավորները։ Այդ պատճառով մենք դեմ չենք փոփոխությանը», – ասել է Վարդանյանը:
Գազի հարցով հանձնաժողովն ուսումնասիրում է 2011-13 թվականներին գազի դիմաց ռուսական կողմին կուտակած 300 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականությունն ու չափի հիմնավորվածությունը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասի գնահատման գործընթացը։