2013 թվականի ընթացքում Հայաստանին տրված միջազգային դրամաշնորհները կազմել են 13.3 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։
Մասնավորապես, 13.3 միլիարդ դրամից 1.4 միլիարդը տրվել է Զարգացման գերմանական բանկի կողմից, 1.2 միլիարդը՝ Համաշխարհային բանկից, 552 միլիոնը՝ Եվրամիությունից, 270.8 միլիոնը՝ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կողմից, 239.9 միլիոնը՝ USAID և ԱՄՆ-ի այլ ծրագրերից, 222.8 միլիոնը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից (UNDP), 122.5 միլիոնը՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից, 48.5 միլիոնը՝ Զարգացման ավստրիական գործակալությունից։