Անաստաս Միկոյանի բրոնզե արձանն անհետացել է Նոր Նորքի «Կռազի պարկ» կոչվող տարածքում գտնվող ձուլարանից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Երեկ թերթի թղթակիցը այցելել է ձուլարան, և արձանն այնտեղ չի տեսել։ Ձուլարանի աշխատակիցներն ասել են, որ նույն օրը արձանն իրենց մոտից տարել են: Թե ով և որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել:
Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին որևէ տեղեկություն չեն ունեցել ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի հսկողությունը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Epress.am Լուրեր Հայաստանից