Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պարտադիր կենսաթոշակային վճարումներից հրաժարվելու դիմումներ ոչ մի աշխատող չի գրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Լրագրողները կասկած են հայտնել, թե նախարարությունում ճնշումներ են գործադրվել աշխատակիցների նկատմամբ, ինչին ի պատասխան Ասատրյանն ասել է․
«Ոչ, եթե չեն դիմել, հավանաբար ցանկանում են մուծումներ անել: Ես դա բացատրում եմ նրանով, որ սոցիալական ոլորտի աշխատողներն ավելի լավ են հասկանում կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը», – ասել է Արտեմ Ասատրյանը: