Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հաստատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և երկրորդ նախագահի հանդիպման մասին մամուլում վերջին օրերին տարածված տեղեկությունները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Այո, նման հանդիպում եղել է»,- ասել է Սողոմոնյանը:
Նա փոխանցել է նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, վերջինիս վարչապետ դառնալուց մի քանի օր անց:
Թե ինչ հարցեր են քննարկվել, Սողոմոնյանը դժվարացել է պատասխանել:
«Ես հանդիպմանը ներկա չեմ եղել, տեղյակ չեմ, թե ինչ է քննարկվել»,- ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։