Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանին նշանակել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
Այս պաշտոնում Սարգսյանը փոխարինել է Երվանդ Զախարյանին, ով ավելի վաղ նշանակվել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
Սարգսյանը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է, ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Լուսանկարը՝ 168.am