Home / Հայաստան / Երկու զոհ՝ Ադրբեջանի կողմից արձակած կրակոցներից․ ՀՀ ՊՆ

Երկու զոհ՝ Ադրբեջանի կողմից արձակած կրակոցներից․ ՀՀ ՊՆ

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ 27-ամյա Անդրանիկ Եղոյանը և 22-ամյա Բորիս Գասպարյանը (երկուսն էլ զորակոչվել են Արարատի զ/կ-ից), հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական հաղորդման համաձայն, միջադեպի մանրամասները ճշտվում են, իսկ «ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ»: