Հունիսի 9-10-ին առավելապես Հայաստանի հյուսիսային շրջաններում, իսկ հունիսի 11-13-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-13-ին կնվազի 4-5 աստիճանով։ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռներում այդ օրերին ջերմաստիճանը ցերեկը լինելու է +13-+18, իսկ Հայաստանի մյուս շրջաններում՝ +20-+25։
Երևանում Հունիսի 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Հունիսի 11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: Գալիք երկու օրերին օդի ջերմաստիճանը հասնելու է +30-ի, իսկ հաջորդ 3 օրերին նվազելու է՝ հասնելով +25։