ԲՀԿ խբմակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կարծում է, որ 2013 թվականի բյուջեի կատարողականը կապված է ընդհանուր տնտեսական աճի և զարգացման խնդիրների հետ, որը չի կատարվել, ձախողվել է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Այսինքն՝ սահմանված էր 6․2% տնտեսական ցուցանիշ, բայց ստացվել է 3․5%, ունենք բարձր գործազրկության մակարդակ՝ 18․6%, ունենք ներդրումների աննախադեպ անկում, ունենք ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցության ցածր ցուցանիշ՝ 21%, ունենք եկամուտների ոչ ադեկվատ աճ», – ասաց պատգամավորը Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին, որն, ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի, անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է մոտ 4 մլրդ․ դոլար, Մելքումյանը կանխատեսեց, որ այն այս կառավարության օրոք ևս կավելանա, քանի որ «նոր փոխառություններ կներգրավեն»։ ԲՀԿ-ականի կարծիքով, կառավարության ծրագիրը շատ համեստ քայլերի ծրագիր է և չի կարող ապահովել պետական պարտքի արդյունավետ մարում առաջիկա տարիներին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում