«Հայկական ժամանակ» օրաթերթ տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը: Ներկայումս նա գտնվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում:
Թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից անմիջապես հետո: Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում պաշտոնապես հաստատել տեղեկությունը:
«Երեկ, երբ մեր թղթակիցը զանգահարել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն, նրան տեղեկացրել են, թե դեսպանի հետ հնարավոր չէ խոսել, նա տեղում չէ և ևս մեկ շաբաթ էլ տեղում չի լինելու, և նրան փոխարինում է գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը», – նշում է «ՀԺ»-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում