Հունիսի 16-ին Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում, հունիսի 17-20-ին շրջանների զագալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով՝ Հայաստանի առանձին վայրերում՝ Արարատի, Արմավիրի մարզեր, Սյունիքի հովիտներ, հասնելով +33-+35-ի։
Երևանում հունիսի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում: Համաձայն օդերևութաբանների, հունիսի 19-20-ին օդի ջերմաստիճանը հասնելու է +32-ի։